ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ
Միացյալ Նահանգներն Իրանի հետ չի կնքի այնպիսի համաձայնագիր, որը շահավետ չի լինի Վաշինգտոնի և ամբողջ աշխարհի համար: Այս մասին The New York Times (NYT) թերթին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Օլիվիա Ուելսը։ «ԱՄՆ-ն բանակցություններ չի վարի զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ. մենք հստակ նշել ենք մեր կարմիր գծերը, և նախագահը կկնքի միայն այնպիսի գործարքը, որը ձեռնտու կլինի ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար», - ասել է պաշտոնյան։
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ իրանցի բանակցողներն օժտված չեն լիազորություններով՝ զիջումների գնալու միջուկային ծրագրի հարցում ո՛չ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի, ո՛չ էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության կողմից։ Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնում կարծում են, որ առանց ռազմական գործողությունների շարունակության, քիչ հիմքեր կան կարծելու, թե Թեհրանի բանակցային դիրքորոշումը կփոխվի։ Սակայն նույնիսկ ռմբակոծությունների շարունակումը, պաշտոնյաների կարծիքով, չի երաշխավորում, թե Իրանի կողմից որոշումների կայացման գործընթացը կփոխվի, գրում է թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը միջնորդներին ներկայացրել է երեք փուլով ծրագիր, որի առաջին փուլը կկենտրոնանա պատերազմի դադարեցման, ինչպես նաև Իրանի ու Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքների վրա։ Երկրորդ փուլը կկենտրոնանա պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցի կառավարման հարցերի վրա։ Առաջին երկու փուլերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո, երրորդ փուլում կքննարկվի Իրանի միջուկային ծրագիրը։
Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հազիվ թե ընդունի Իրանի առաջարկությունը բանակցությունների վերսկսման մասին, քանի որ այդ պլանում բացակայում են Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման դրույթները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»