Իրանը արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռ
Իրանի դեմ պատերազմի սկզբում Իսրայելը «Երկաթե գմբեթ» տակտիկական հակահրթիռային պաշտպանության համակարգի մարտկոց է ուղարկել Միացյալ Արաբական Էմիրություններ (ԱՄԷ), ինչպես նաև ՑԱՀԱԼ-ի մի քանի տասնյակ օպերատորի՝ այն շահագործելու համար: Այս մասին կիրակի՝ ապրիլի 26-ին, հայտնել է Axios-ը՝ հղում անելով երկու իսրայելցի և մեկ ամերիկացի պաշտոնյայի:
ԱՄԷ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իրանը երկրի վրա արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռ, ինչպես նաև ավելի քան 2200 անօդաչու թռչող սարք: Դրանց մեծ մասը խոցվել է, սակայն որոշները կարողացել են հարվածել ռազմական և քաղաքացիական թիրախների, հաղորդում է Axios-ը:
Համակարգը տրամադրվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահայանի միջև հեռախոսազրույցից հետո:
Սա առաջին դեպքն է, երբ Իսրայելը «Երկաթե գմբեթի» մարտկոց է ուղարկել երրորդ երկիր, ԱՄԷ-ն առաջին պետությունն է ԱՄՆ-ի և Իսրայելի սահմաններից դուրս, որտեղ այն տեղակայվել է, ասել է իսրայելցի պաշտոնյան:
Իսրայելցի և էմիրաթցի պաշտոնյաների խոսքով՝ պատերազմ սկսվելուց ի վեր երկրները սերտորեն համակարգում են իրենց գործողությունները ռազմական և քաղաքական ոլորտներում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»