Եվրահանձնաժողովից արձագանքել են Թուրքիայի վերաբերյալ ֆոն դեր Լայենի վերջին մեկնաբանություններին. Bloomberg
Եվրոպական հանձնաժողովը փորձում է արդարացնել իր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից Թուրքիայի մասին արված վիճահարույց արտահայտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Ապրիլի 19-ին Համբուրգում Die Zeit թերթի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթում ֆոն դեր Լայենն ընդգծել էր իր աջակցությունը Եվրամիության ընդլայնմանը և ասել. «Մենք պետք է հաջողության հասնենք Եվրոպական մայրցամաքի ամբողջականացման գործում, որպեսզի այն ազդեցության չենթարկվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի կողմից»։
Ըստ Bloomberg-ի աղբյուրի՝ Թուրքիան այս մեկնաբանությունից հետո դիմել է Եվրահանձնաժողով՝ պարզաբանում ստանալու, թե որքան հստակ է ֆոն դեր Լայենի հայտարարությունը փոխանցվել ԶԼՄ-ների կողմից։ Եվրահանձնաժողովից էլ հայտնել են, թե նրա խոսքերը կտրված են եղել համատեքստից։
«Թուրքիայի հիշատակումը նրա աշխարհաքաղաքական ազդեցության, չափերի և հավակնությունների ճանաչում էր, մասնավորապես՝ Արևմտյան Բալկաններում, և չէր ենթադրում համեմատություն որևէ այլ երկրի հետ», - Bloomberg-ին ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյուն։
Ֆոն դեր Լայենի վերջին դիտարկումներն ապրիլի 21-ին քննադատել է նաև ԵՄ խորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը։ Նա նշել է, որ Եվրոպայի վրա ազդեցություն գործելու առումով Թուրքիան Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին ներկայացնելն «աշխարհաքաղաքական առումով սխալ» է։
«Իր վերջին ելույթներից մեկում Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը ներկայացրել է Թուրքիան որպես Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին Եվրոպայի վրա ազդեցություն գործող երկիր։ Սա բացարձակապես անհամատեղելի է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ավելի ուժեղ համագործակցության վերաբերյալ կրկնվող ազդանշանների հետ և աշխարհաքաղաքական առումով սխալ վերլուծություն է», - գրել է նա X սոցիալական հարթակում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»