Իրանի կառավարությունում լուրջ պառակտում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը երկարաձգում է Պակիստանի խնդրանքով։
«Իրանի կառավարությունում լուրջ պառակտում է, ինչը զարմանալի չէ, և ֆելդմարշալ Ասիմ Մունիրն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը մեզ խնդրել են դադարեցնել հարվածներն Իրանին այնքան ժամանակ, քանի դեռ նրա առաջնորդներն ու ներկայացուցիչները միասնական առաջարկ չեն մշակել»,– գրել է ԱՄՆ նախագահը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում:
Թրամփը, իր հերթին, նշել է, որ հրադադարն ուժի մեջ կմնա մինչև Թեհրանը Վաշինգտոնին կներկայացնի խաղաղության իր պայմանները։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ չնայած հրադադարի երկարաձգմանը` կշարունակվի Հորմուզի նեղուցի շրջափակումը: Իրանն արդեն մերժել է Թրամփի առաջարկը։ Թեհրանը պնդում է, որ Վաշինգտոնը փորձում է ժամանակ շահել մեկ այլ հարվածի համար։
Գործող հրադադարի ժամկետը նախատեսված էր ավարտել այսօր՝ ապրիլի 22-ին։


















































Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը