Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:
«Դրանք նշանակալի առաջընթաց են արձամագրում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակներում մենք տեսնում ենք երկու կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը։ Լատվիան կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը նպաստի և աջակցի այս գործընթացին։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը զգալի ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության, ինչպես նաև բարգավաճման ապահովման գործում: Միաժամանակ այն նոր հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում ՝ փոխկապակցվածության ոլորտում»,- հայտարարել է արտգործնախարարը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»