Իսրայելը Լիբանանում շտապօգնության խմբեր է թիրախավորել․ կան զոհեր և վիրավորներ
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերի կողմից Նաբաթիե շրջանի Մայֆադուն քաղաքում երեք անգամ թիրախավորվել են շտապօգնության խմբեր, ինչի հետևանքով զոհվել է շտապօգնության չորս աշխատակից, ևս վեցը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտել է «այս նողկալի հանցագործությունը, որն արտացոլում է Իսրայելի վճռականությունը՝ ցանկացած կերպ խոչընդոտելու շտապօգնության աշխատակիցների փրկարարական աշխատանքը»։
Նախարարությունը միջազգային մարդասիրական կազմակերպություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու տուժածների՝ փրկվելու իրավունքի և շտապօգնության աշխատակիցների պաշտպանության իրավունքի այս կոպիտ խախտումները։
Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական հարձակումներից ևս 17 զոհ է գրանցվել։
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ Իսլամական դիմադրությունը բախումներ է սկսել իսրայելական ուժերի հետ, որոնք փորձել են առաջ շարժվել Տայբե քաղաքի ուղղությամբ։ Շարժումը կրակ է բացել իսրայելական ուժերի դեմ, որի հետևանքով ոչնչացվել է չորս տանկ և երկու զրահափոխադրիչ: Բախումները դեռևս շարունակվում են։
«Հեզբոլլահ»-ը նաև հայտարարել է, որ Իսլամական դիմադրությունը հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելական մի շարք բնակավայրերի։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2167-ի, իսկ վիրավորներինը՝ 7061-ի։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»