Բրիտանիան և Ֆրանսիան մտադիր են ռազմական հաբեր ստեղծել ողջ Ուկրաինայում
Միացյալ Թագավորության գանձապետարանը հրաժարվել է 200 միլիոն ֆունտ ստեռլինգ (271 միլիոն դոլար) ուղղել Պաշտպանության նախարարության նախապատրաստական աշխատանքներին՝ կապված հրադադարից հետո Ուկրաինայում բրիտանական զորքերի հնարավոր տեղակայման հետ։ Այժմ պաշտպանական գերատեսչությունը ստիպված է ինքնուրույն վճարել այդ ձեռնարկի համար՝ առաջիկա չորս տարիներին 28 միլիարդ ֆունտ ստեռլինգի (38 միլիարդ դոլար) ֆինանսավորման դեֆիցիտի պայմաններում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Financial Times-ին։
Այս միջոցները, ըստ ՊՆ հայտարարության, նախատեսված են տեխնիկայի, կապի համակարգերի արդիականացման, անօդաչու թռչող սարքերից նոր պաշտպանության և զորքերի պաշտպանության համար լրացուցիչ սարքավորումների համար։ Կառավարական աղբյուրների համաձայն՝ Ֆինանսների նախարարությունն ի սկզբանե հասկացրել էր, որ այս նախապատրաստական գործողությունը կֆինանսավորի կառավարական հիմնադրամի միջոցներից, որոնք նախատեսված են բացառիկ հանգամանքներում գործողությունների համար։ Սակայն այնուհետև հրաժարվել է դրանից՝ բյուջետային կարգապահության խստացման պայմաններում։
«Հարցը, թե ով պետք է ֆինանսավորի Մեծ Բրիտանիայի ներդրումը առաքելության մեջ՝ Գանձապետարանը, թե՞ Պաշտպանության նախարարությունը, դարձել է թագավորությունում ռազմական ծախսերի շուրջ ավելի լայն վեճերի մաս»,- ասվում է հրապարակման մեջ։
Հունվարի 6-ին Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի մայրաքաղաքում «ցանկացողների կոալիցիայի» հանդիպման արդյունքներով ստորագրել են հռչակագիր՝ հրադադարից հետո Ուկրաինայում զորքեր տեղակայելու Լոնդոնի և Փարիզի մտադրության մասին։ Գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մտադիր են ռազմական հաբեր ստեղծել ողջ Ուկրաինայում և կառուցել սպառազինության ու ռազմական տեխնիկայի պահեստներ ուկրաինական տարածքում։ Նա նաև հայտարարել է, որ Լոնդոնը կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած առաքելությանը՝ հակամարտության դադարեցումից հետո Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու համար։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»