Երևան այցից հետո Ռոստովի քաղաքապետը որոշել է ԱԲ կիրառել
Դոնի Ռոստովի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքում նախատեսվում է ներդնել հատուկ մեքենա, որը արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ կֆիքսի ճանապարհների փոսերը։ Ալեքսանդր Սկրյաբինը նշել է, որ այս գաղափարը ծագել է Երևանի քաղաքային տնտեսության կառավարման կենտրոն կատարած այցից հետո, որտեղ լայնորեն կիրառվում են արհեստական բանականության լուծումներ։
Նրա խոսքով՝ Ռոստովում նմանատիպ համակարգերի ամբողջական ներդրումը ներկայումս հնարավոր չէ, քանի որ Երևանում օգտագործվում է օտարերկրյա ծրագրային ապահովում։ Քաղաքապետը նաև ընդգծել է, որ քաղաքում արդեն գործում է ինտելեկտուալ համակարգ, որը արհեստական բանականության տարրերի կիրառմամբ կարգավորում է երթևեկությունն ու ճանապարհային լուսացույցների աշխատանքը, հատկապես՝ խցանումների ժամանակ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»