Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Եվրամիության հետ  գործակցությունը Երևանը դիտարկում է որպես երկարաժամկետ ռազմավարություն

Եվրամիության հետ  գործակցությունը Երևանը դիտարկում է որպես երկարաժամկետ ռազմավարություն՝ միաժամանակ պահպանելով արտաքին քաղաքական բալանսը՝ շեշտել է Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը։ Եթե անգամ Հայաստանը չդառնա ԵՄ անդամ, միևնույն է՝ մենք շահելու ենք այս քայլերից՝ ասել է վարչապետը։ ԵՄ ինտեգրման քայլերից են խոսել նաև պետական այլ պատասխանատուներ։

Եվրամիության հետ գործակցությունը ոչ թե ձևական գործընթաց է, այլ բարեփոխումների իրական գործիք, որով պետք է խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ գտնենք՝ ասում է Փաշինյանը եվրոպացի և հայ պաշտոնյաների հետ հանդիպմանը։

«Առանցքային նպատակն այն է, որ մենք ունենանք որոշակի մեխանիզմներ հնարավոր թույլ տրված սխալներն ուղղելու»։ 

Փաշինյանի խոսքով՝ անդամակցության հարցը կախված է ԵՄ քաղաքական որոշումներից, ու եթե նույնիսկ ԵՄ-ն որոշի չընդլայնվել ու Հայաստանը չդառնա ԵՄ անդամ, Հայաստանը արդեն իսկ շահում է՝ բարեփոխումների և եվրոպական չափանիշներին համապատասխանելով։
Այս համատեքստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շեշտում էCEPPA-ի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրւ ուղղությամբ արվող քայլերը։ Դրանք ընդլայնվեցին՝ նախորդ տարեվերջին Բրյուսելում ԵՄ-Հայաստան ռազմավարական գործակցության նոր փաստաթղթերով։

«Մենք ամեն ինչ գիտենք, թե ինչ պետք է անի մեր պետությունը, որ, ի վերջո, համապատասխանենք համաձայնագրին և կատարենք մեր առջև դրված խնդիրը։ Մենք այն միտքն  ունենք, որ տնային աշխատանքը, որ պետք է կատարվի, բազմասպեկտ է, բազմաշերտ է և ունենք հանձնարարություն՝դա օր առաջ կատարելու, և այս նոր ճանապարհային քարտեզը տալու է մեզ նոր հնարավորություններ՝ ավելի արդյունավետ, արագ և որակյալ աշխատանք կատարելու»։

Ինչ կտան ԵՄ-ին ուղղված քայլերը շարքային քաղաքացուն։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը  վիզաների ազատականացումն է շեշտում, որն ավելի ու ավելի իրատեսական է համարում՝ հիմք ընդունելով եվրոպացի պաշտոնյաների մեսիջներն էլ։  

«Ես ուզում եմ վերահաստատել, որ կառավարությունը ունի շատ հստակ հանձնառություն. վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագիրը լիարժեքորեն համընկնում է կառավարության այս պահի դրությամբ ունեցած  ռեֆորմային օրակարգի հետ, և սա է նաև վստահություն տալիս մեզ՝ պնդելու, որ վիզաների ազատականացումը իրատեսական է։ Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը և նաև ընթացքի մեջ գտնվող քայլերը՝ պատշաճ ժամկետում իրականացվելու պայմաններում, և դրանք պիտի՛ իրականացվեն պատշաճ ժամկետներում»։      

Դիվանագիտական մակարդակում միայն վերջին մի քանի օրում մի քանի կարևոր հանդիպում է եղել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսել է մեկնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հանդիպման, նախորդիվ հանդիպել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։  

Երևանի եվրոպական մերձեցումը, սակայն, Մոսկվայի կողմից առանց արձագանքի չի մնում։ Կրեմլում պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ Եվրոպական միության լիիրավ անդամ։ ՌԴ նախագահն այդպիսով փաստացի մատնանշել է ինտեգրացիոն 2 ուղղությունների անհամատեղելիությունը։

Պաշտոնական Երևանն արձագանքում է՝ կրկին հիշեցնելով բազմավեկտոր  քաղաքականության իր մոտեցումը։ Այս համատեքստում կարելի է դիտարկել վարչապետի այն հայտարարությունը, որի մասին արդեն խոսեցինք, այն է՝ եթե նույնիսկ ԵՄ-ն որոշի չընդլայնվել, ու Հայաստանը չդառնա ԵՄ անդամ, Հայաստանն արդեն իսկ շահում է արվող բարեփոխումներից։

Նույն այս համատեքստում Երևանը հաստատեց իր մասնակցությունն Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին։ Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն այս նպատակով ապրիլի 17-ին կլինի Մոսկվայում։  ԱՊՀ գործադիր կոմիտեն հայտարարել է, որ նիստում նախարարները որոշումներ կկայացնեն միջազգային օրակարգի և ԱՊՀ գործընկերության ավելի լայն շրջանակի հրատապ հարցերով։