Հայաստան-Վրաստան գործարար ասոցիացիայի ստեղծումը կդառնա արդյունավետ հարթակ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ապրիլի 15-ին մասնակցել է Հայաստան-Վրաստան բիզնես ասոցիացիայի մեկնարկին և հայկական շուկա Helio.AI-ի մուտքին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման նպատակն էր խթանել բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսությունը, ներկայացնել ներառական բիզնես զարգացման հնարավորությունները և ապահովել ռազմավարական ցանցային հարթակ շահագրգիռ կողմերի՝ պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային գործընկերների և գործարար շրջանակների համար։
Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան - Վրաստան գործարար ասոցիացիայի ստեղծումը և հույս հայտնել, որ այն կդառնա արդյունավետ հարթակ՝ աջակցելու շուկա մուտքին, խթանելու գործընկերությունների ձևավորմանը և զարգացնելու փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Նա նաև ընդգծել է, որ Helio.AI-ի մուտքը հայկական շուկա վկայում է տարածաշրջանի՝ որպես տեխնոլոգիական համագործակցության և նորարարության զարգացող կենտրոնի ձևավորման մասին։
«Հայաստանի կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ», - իր ողջույնի խոսքում նշել է Լիլյա Սիրականյանը։
Միջոցառմանը մասնակցել են պետական և մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ներդրողներ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»