Մոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ
Մոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններին։
«Հունգարացիները կատարել են իրենց ընտրությունը, և Ռուսաստանը հարգում է այն։ Մենք հույս ունենք, որ կշարունակենք մեր շատ գործնական կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ՝ առավել ևս՝ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Պեսկովն անդրադարձել է նաև «Դրուժբա» նավթամուղի հետագա ճակատագրին. «Այդ մասին պետք է հարցնեք Հունգարիային և Եվրոպայում մեկ ուրիշին»,-ասել է Պեսկովը։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանը եղել է և կմնա աշխարհի ամենահուսալի էներգակիրների մատակարարներից մեկը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»