Կենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր Սթարմեր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը չի աջակցի ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Այս մասին նա ասել է BBC Radio 5 Live-ին։ «Մենք չենք աջակցում շրջափակմանը», - ասել է նա՝ հավելելով, որ նեղուցի վերաբացումը կենսական նշանակություն ունի։ «Իմ կարծիքով, կենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք, և վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք այդ ուղղությամբ ներդրել ենք մեր բոլոր ջանքերը և կշարունակենք դա անել», - ասել է նա։
Սթարմերը նաև նշել է, որ անկախ ճնշումից՝ Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրանի շուրջ պատերազմի մեջ։ «Իմ որոշումը շատ հստակ է եղել, որ անկախ ճնշումից, ընդ որում եղել է զգալի ճնշում, մենք չենք ներքաշվի պատերազմի մեջ», - շեշտել է նա։
Իր հերթին Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսն Իսպանիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ շրջափակումն «անիմաստ է»։ «Ես կարծում եմ, որ սա անիմաստ բան է... Սա ևս մեկ դրվագ է այս ամբողջ անկման պարույրում, որի մեջ մենք ներքաշվել ենք», - նշել է նա։
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ից կսկսեն Իրանի նավահանգիստներ և ափամերձ տարածքներ մտնող և այնտեղից դուրս եկող ամբողջ ծովային երթևեկության շրջափակումն այն բանից հետո, երբ Իրանի հետ բանակցությունները ձախողվել են։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ այդ նախաձեռնությանը կմիանան նաև այլ երկրներ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»