Ղրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևը։ Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում՝ հանուն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման։ «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր խթան կդառնա մեր պետությունների և ժողովուրդների գործընկերության և բարեկամության զարգացման համար»,- նշել է Հանրապետության նախագահը։
Դեսպան Բոկոնտաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա փոխգործակցության ներուժի լիարժեք իրացմանն ու համագործակցության հետագա ընդլայնմանը։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ձևավորման և ընդլայնման ուղղություններով համագործակցության հնարավորություններին։
Կողմերը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների և փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր նախապայման։ Շեշտվել է նաև միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համադրված դիրքորոշումների ձևավորման և աջակցության ապահովման նպատակով։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կողմերը կարևորել են հարևանների հետ հարաբերություններում բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության սկզբունքներով առաջնորդվելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության, անվտանգության և երկարատև խաղաղության ապահովման կարևորությունը։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը