Իրանահայերը փորձում են պահպանել բնական կյանքի զգացողությունը
Իրանում բնակվող հայ քրիստոնյաները Զատիկը կիրակի օրը նշել են երկրի մայրաքաղաքի եկեղեցիներից մեկում՝ փորձելով պահպանել բնական կյանքի զգացողությունը պատերազմն սկսվելուց հինգ շաբաթ անց, հաղորդում է Associated Press-ը։
Թեհրանի կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս մայր տաճարում հավատացյալները գրկախառնվում էին, իսկ երեխաները փոխանակում էին [կռվացնում էին] ներկված ձվերը, նկատել է գործակալության թղթակիցը։ Փետրվարի 28-ից՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ պատրեազմ սկսելուց հետո մայրաքաղաքն ամեն օր ռմբակոծությունների տակ է։
Անգլերենի ուսուցչուհի Ջոանիտա Առաքելը AP հետ զրույցում նշել է, որ փորձում է պահպանել բնական կյանքի զգացողությունը՝ հանուն իր երեխաների։
Թեհրանի Հայոց Սուրբ Սարգիս Մայր տաճարի հովիվ՝ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը գործակալության ասել է, որ իր կոչը «նախեւառաջ ուղղված է պատերազմն սկսողներին, որպեսզի նրանք նայեն երկինք, որտեղից մեզ է տրված սերն ու փոխադարձ հարգանքը թե Հիսուսի Ծննդյան, թե Հարության միջոցով»։
Մոտ 90 միլիոն բնակչություն ունեցող Իսլամական Հանրապետությունում ապրում է շուրջ 300 հազար քրիստոնյա, հիմնականում հայեր։ Խորհրդարանում երեք տեղ նախատեսված է քրիստոնյաների համար, Թեհրանից իր ռեպորտաժն այսպես է ավարտել Associated Press-ը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»