ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է խաղաղության գործընթացը
Ապրիլի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գերատեսչությունների բազմակողմ համագործակցության վարչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Հայաստանում գտնվող Ղազախստանի ԱԳ նախարարության Բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Դիդար Տեմենովի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ խորհրդակցությունների անցկացումը վկայում է միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության խորացման փոխադարձ պատրաստակամության մասին:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին է ներկայացրել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ առաջնայնությունները, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով փոխկապակցվածության օրակարգի առաջմղման կարևորությունը:
Հանդիպմանը նախորդած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարությունների բազմակողմ համագործակցության վարչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ և ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակի։
Մտքեր են փոխանակվել կայուն զարգացմանը և բնապահպանությանն առնչվող հարցերում առաջնայնություններին, ինչպես նաև Հայաստանում և Ղազախստանում նախատեսվող միջազգային համաժողովների, այդ թվում՝ Երևանում այս տարի կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ գործադրվող ջանքերի և իրականացվող նախաձեռնությունների շուրջ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»