«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա. Օվերչուկ
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով Հայաստան ռուսական և ղազախական բեռների ուղարկումը ձեռնտու է բոլորին, ինչը հաստատվում է փոխադրումների աճող քանակով՝ ТАСС գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները բառացիորեն մի քանի օրվա ընթացքում պայմանավորվել են ռուսական և ղազախական բեռները Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխելու մասին։ Հացահատիկով բեռնված առաջին բեռը, որ երեսուն տարվա մեջ առաջին անգամ Հայաստան եկավ երկաթուղով, ռուսական էր։ Հիմա սկսում են պարարտանյութեր գնալ, և բեռների անվանացանկն ընդլայնվում է»,- նշել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ երկրի կառավարությունը շահագրգռված է առևտրի զարգացմամբ և երկրների միջև բեռնափոխադրումների հոսքի ավելացմամբ:
«Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին և Վրաստանին ԵԱՏՄ անդամ պետության ապաշրջափակման հարցում շատ կառուցողական և արդյունավետ համագործակցության համար»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը:
Օվերչուկը նաև նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել էր այն տեղեկությունը, որ կոնցեսիայի շրջանակում Ռուսաստանին փոխանցված հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ բանակցություններ են ընթանում: Զախարովայի խոսքով՝ այդ հարցի շուրջ Մոսկվան բանակցություններ չի վարում ո՛չ Երևանի, ոչ էլ Աստանայի հետ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»