Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում

Փաշինյանի՝ Ռուսաստան աշխատանքային այցի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մարտի 23-ին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի  խոսնակ Դմիտրի Պեսկովը փոխանցել էր, որ ծրագրված է քննարկել  երկկողմ, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացման հարցեր։ Վերջին շրջանի իրադարձությունները հուշում են, որ կոնկրետ մի քանի հարցի շուրջ Հայաստանը  կցանկանար խոսել Ռուսաստանի հետ։

Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում երկու ձևաչափով է նախատեսված, նախ՝ բանակցություններ, հետո՝ շփում աշխատանքային նախաճաշի ընթացքում։ Ինչի շուրջ են բանակցելու կողմերը՝ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ հանդիպմանը մարտի 23-ին նախորդել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, երբ պայմանավորվել են հարմար առիթով  հանդիպել։ Վարչապետ Փաշինյանը արտառոց բան չի տեսնում իր նախաձեռնությունում։

«Ես ՀՀ վարչապետն եմ և ինձ հաշիվ եմ տալիս՝ ՀՀ վարչապետ լինելով, թե ինչ պետություն է ՌԴ-ն, ինչ պետություն է ԱՄՆ-ն, ինչ պետություն է Ֆրանսիան, Գերմանիան, ինչ է Եվրոպական միությունը։ Գիտեք, սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում, և ոչ թե հակառակը, և դա նորմալ է, ու դա ինձ համար բացարձակապես ո՛չ ամոթ է, ո՛չ էլ նվաստացուցիչ է։ Ինչքան հանդիպումներ եղել է, ես չեմ հիշում, որ այլ նախաձեռնությամբ լինի։ Մի քիչ էլ երկրների քաշային կարգի հարց կա։ Հակառակ կերպ մտածել, նշանակում է իրականության զգացումը կորցնել։ Ես այդ հանդիպումները խնդրում եմ մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար»։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում են ռուս-հայկական հարաբերությունների վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։

Վերջին շրջանում ամենաքննարկված հարցերից մեկն առնչվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը։ «Թրամփի ուղի» նախագիծը կյանքի կոչելու նպատակով հայկական կողմն առաջարկել էր կա՛մ հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնել Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային հատվածները, մասնավորապես, Երասխի և Ախուրյանի ուղղություններով, կա՛մ զիջել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Որպես այլընտրանք առաջարկվել էր կառավարման իրավունքը տալ Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող որևէ երրորդ երկրի: Որպես հնարավոր թեկնածուներ նշվել են Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը: Փաշինյանն այս առաջարկն առաջին անգամ հրապարակավ հնչեցրել էր  փետրվարին։ ՌԴ նախագահը վերջին հեռախոսազրույցում դեռ հստակեցումներ չէր արել։ Վարչապետ Փաշինյանը, սակայն, լավատես է։

«Ժամկետ չկա, բայց այնպես էլ չի, որ անժամկետ է։ Մենք հույս ունենք գործընկերային այդ հարցին լուծում տալ։ Հիմա որ ասեմ` քննարկվում է, այդպես չի, որ մենք հիմա Ռուսաստանի գործընկերների հետ նստում, քննարկում ենք, որովհետև Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել` լավ, համաձայն ենք, եկեք այդպես անենք։ Նկատի ունեմ` քննարկումը մի քիչ այլ ռեժիմում է, բայց այդպիսի գաղափարներ կան»։

Վերջին շրջանում շրջանառվում էր, թե «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիայով հետաքրքրված է Ղազախստանը։ Սակայն Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը տեղեկացրել է, որ չեն բանակցում Ղազախստանի հետ և որևէ մեկին զիջել չեն ծրագրում։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատում է,որ Փաշինյան-Պուտին հանդիպումը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ է՝ հիբրիդային սպառնալիքների ուղիղ մեղադրանքների  համատեքստում։  

«Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը քննարկեց հիբրիդային մեթոդների հարցը, որը կիրառում է Ռուսաստանը։ Եթե խոսեց, ես միայն կողջունեմ, բայց չգիտեմ՝ դրա մասին խոսել են, թե ոչ։ Ինֆորմացիոն դաշտի ուսումնասիրությունները ի՞նչ են ցույց տալիս, որ հավաքագրում է գնում ՀՀ քաղաքացիների, ովքեր հիմա Ռուսաստանում են․ համոզեն, ճնշեն ու բերեն մեր ընտրությունների օրը հունիսի 7-ին` մասնակցելու ընտրություններին ու քվեարկելու հօգուտ պրոռուսական ուժերի։ Հաստատվում է նաև այն ինֆորմացիան, որ ինչ-որ պրոցեսներ, խմորումներ գնում են մեզ մոտ` Հայաստանում, ռազմական բազայի շրջանակներում։ Այնտեղ ՀՀ քաղաքացիներ են աշխատում, ու ճնշում է գործադրվում։ Առաջարկվում է քվեարկել հօգուտ պրոռուսական ուժերի, ու դա վտանգ է մեր պետականության համար։ Այստեղ պարզ է, որ պետությունը պետք է պաշտպանի իր ընտրական համակարգը»:

Հայաստանում ընտրապայքարի մեջ մտած հատկապես երեք ուժի վարչապետը տևական ժամանակ մեղադրում է արտաքին ցուցումով գործելու համար։

«Նրանց ուղարկել են այստեղ, ասել են` խնդիրը չլուծեք, ֆորմալ ինչը որ ձեր անունով է գրված, այլևս չի լինի։ Այդ հիմնական ուժերը երեքն էլ ով այդ դիրքից հանդես են գալիս, միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում և Բելառուսում։ Հիմա իրենց ասել են` ուզում եք այդ ունեցվածքը պահեք՝ աշխատեք, քրտնեք»։

Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպումն այս տարվա առաջիններից է։ Զուտ երկկողմ այցերի թիվը Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում մոտ է 25-ի, իսկ գագաթնաժողովների շրջանակում առանձնազրույցներով հանդերձ՝ գերազանցում է 35-ը: