Արմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 31-ին մասնակցել է «Հայաստանի անվտանգային քաղաքականության ուժեղացումը․ փորձագիտական հանրության և պետական մարմինների համագործակցության նշանակությունը» թեմայով հանրային քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Քննարկման ընթացքում ԱԽ քարտուղարը կարևորել է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցությունն ու փոխգործակցությունը:
Միջոցառման երկրորդ հատվածում անցկացվել է մտքերի փոխանակում և հարցուպատասխան։
Քննարկումը կազմակերպվել էր «Հայաստանի անվտանգային քաղաքականության ուժեղացումը» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան և Կովկասի ինստիտուտի կողմից։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»