Պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան
ՀՀ-ն երբեք չպետք է ունենա տարածքային պահանջներ և չունի տարածքային պահանջներ իր հարևանների նկատմամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքին, թե հիմա տարածաշրջանում լարված իրավիճակ է, պարզ չէ՝ առաջիկայում ինչ կարգեր կհաստատվեն, և եթե լինի հնարավորություն ու առիթ, պետք է օգտվել դրանից: Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվել էր՝ եթե լինի հնարավորություն և առիթ, չպե՞տք է օգտվել դրանից, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ միանշանակ ո՛չ, երբեք, ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պարագայում:
«Շատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում, ու դրա համար վաղը, մյուսը օրը իր խոսույթի համար այստեղ չի հայտնվելու: Իր երեխանե՞րն են գնալու՝ կռվեն: Կամ ի՞նչ է՝ դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից կամ որևիցե մեկի՞ց:
Ո՛չ, մենք պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին: Հավերժ թշնամությո՞ւն… Ի՞նչ դիվանագիտություն: Լսեք, հորով-մորով արե՞ց ՀՀ-ն 10 տարի իր իշխանության օրոք, թե՞ ինքը հարստացավ: ՀՀ-ն 29,743 քառակուսի կիլոմետր շենացրե՞ց, վերականգնե՞ց, ուժեղացրե՞ց, թե՞ «գույք՝ պարտքի դիմաց» տվեց… և Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի: Հիմա էլ պիտի…
Ինքը նման բա՞ն է ասել: Հավատս չի գալիս: Խայտառակություն է, անընդունելի է»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե այս խոսույթը Հայաստանի վերջի մասին է:


















































Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին