Պատերազմը դադարեցնել ձգտող պետությունները պետք է հաշվի առնեն Թեհրանի տեսակետը․ Էբրահիմ Ռասուլի
Իրանի իշխանությունները մտադիր չեն շարունակել հնարավոր երկխոսությունը ԱՄՆ-ի հետ այն ձևաչափով, որը գոյություն ուներ տարածաշրջանում ռազմական բախումից առաջ, հայտարարել է Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակի խորհրդական Էբրահիմ Ռասուլին։
«Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև ենթադրյալ հանդիպման մասին լուրը շատ հեռու է իրականությունից», - հայտարարել է Ռասուլին, որին մեջբերել է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։ Խորհրդականի խոսքով՝ Թեհրանը «չի վերադառնա այն բանակցային շրջանակին, որը ամերիկացիները ստեղծել էին ագրեսիայից առաջ»։ Ռասուլին պարզաբանել էր է, որ նախկինում ներկայացված նախաձեռնությունները ընդհանուր էին, բայց հիմա իրենք են որոշում մանրամասները և թելադրում պայմանները»։
Մեջլիսի խոսնակի խորհրդականը հայտարարել է, որ Իրանը չի ցանկանում, որ «Ամերիկային վաճառված» երկրները և Իսրայելը «շահեն Հորմուզի նեղուցի շահագործումից»։ «Եվ դա մեր իրավունքն է», - ասել է Ռասուլին։ Նա նաև շեշտել է, որ «պատերազմը դադարեցնել ձգտող պետությունները պետք է հաշվի առնեն Թեհրանի տեսակետը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»