Որևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»
Իրանի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչը «Tasnim» գործակալության հետ զրույցում հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն արդյունավետ բանակցությունների մասին՝ պնդելով, որ իրականում որևէ քննարկում տեղի չի ունենում։
Ըստ իրանական աղբյուրի՝ Թրամփի որոշումը՝ հինգ օրով հետաձգել հարվածները, ոչ թե դիվանագիտական առաջընթացի արդյունք է, այլ «նահանջ»՝ պայմանավորված Իրանի կողմից հնչեցված իրական ռազմական սպառնալիքներով և Արևմուտքի ֆինանսական շուկաների վրա աճող ճնշմամբ։
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ միջնորդների միջոցով ստացված բոլոր հաղորդագրություններին Թեհրանը տվել է հստակ պատասխան. պաշտպանողական գործողությունները կշարունակվեն մինչև լիակատար զսպման հասնելը։ Իրանական կողմը Թրամփի 5-օրյա վերջնագիրը որակել է որպես «հոգեբանական պատերազմի» մաս և հայտարարել, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախկին հունին, քանի դեռ տարածաշրջանում առկա է պատերազմական վիճակը։ Թեհրանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու լայնամասշտաբ պաշտպանությունն ու հակահարվածները՝ անկախ Վաշինգտոնի հայտարարած դադարներից։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»