Իրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքն ուսումնասիրում է Իսրայելի այն պնդումները, թե Իրանն ունի հրթիռներ, որոնք ունակ են թիրախավորելու եվրոպական մայրաքաղաքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CBS News-ի Face the Nation հաղորդման հետ զրույցում։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Թեհրանն ունի հրթիռներ, որոնք կարող են հասնել Լոնդոն, Փարիզ և Բեռլին։ «Այս պահին մենք դա չենք կարող հաստատել, այդ պատճառով ուսումնասիրում ենք։ Բայց եթե դա ճիշտ լինի, ապա դա ևս մեկ վկայություն է, որ այն, ինչ անում է նախագահը (խմբ.՝ Դոնալդ Թրամփը)՝ ոչնչացնելով Իրանի բալիստիկ հրթիռների կարողությունները, ոչնչացնելով միջուկային կարողությունները, կարևոր է», - ասել է Ռյուտեն: Նա հավելել է, որ եթե Իրանն ունենա միջուկային հնարավորություններ՝ հրթիռային կարողությունների հետ մեկտեղ, ապա դա «ուղիղ սպառնալիք, գոյութենական սպառնալիք կլինի Իսրայելի, տարածաշրջանի, Եվրոպայի համար, ինչպես նաև աշխարհի կայունության համար»։
Ռյուտեն նաև նշել է՝ իրենք վստահ են, որ Իրանը մոտ է այդ կարողությունն ունենալուն։ Նա որպես օրինակ է բերել Իրանի կողմից երկու բալիստիկ հրթիռներով հարվածը Հնդկական օվկիանոսում բրիտանական և ամերիկյան ուժերի կողմից համատեղ օգտագործվող Դիեգո Գարսիայի ավիաբազայի ուղղությամբ, որը, սակայն, չի հասել նպատակակետին։ ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ այս հարվածը դեռ գնահատվում է։
Մարկ Ռյուտեն նաև հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի առաջնորդությամբ 22 երկիր համաձայնել է մասնակցել Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունն ապահովելու նախաձեռնությանը։ Այժմ սա պլանավորման փուլում է։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»