Ճապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողությունները
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կրկին դատապարտել է Իրանի գործողությունները՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ՝ չհիշատակելով Վաշինգտոնի գործողությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք մշակի։ Հենց այդ պատճառով Ճապոնիան ջանքեր է գործադրում և համագործակցում է գործընկերների հետ ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Տակաիտին։ Նա նաև ընդգծել է, որ Տոկիոն դատապարտում է Թեհրանի գործողությունները տարածաշրջանում։ «Ճապոնիան դատապարտում է Իրանի գործողությունները, ինչպիսիք են հարձակումները հարևան երկրների վրա, ինչպես նաև Հորմուզի նեղուցի փաստացի փակումը»,- ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ Ճապոնիայի արտգործնախարար Տակեսի Մոտեգին ուղիղ բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ և կոչ է արել Թեհրանին դադարեցնել նման գործողությունները։
Միևնույն ժամանակ, ելույթի ընթացքում Ճապոնիայի վարչապետը չի հիշատակել իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»