ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը խոստովանել է, որ միայն Եվրոպան է ֆինանսավորում Ուկրաինայի հակամարտությունը։ Նա միևնույն ժամանակ նորմալ չի համարում, որ ԵՄ-ն չի մասնակցում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես նա լրագրողներին հայտնել է, որ «Եվրոպան և միայն Եվրոպան» է ֆինանսավորում հակամարտությունը, և նշել, որ «նորմալ չէ», որ եվրոպացիները միջոցներ են տրամադրում և նստած չեն բանակցությունների սեղանի շուրջ։
Ուստի, ըստ դե Վևերի, ԵՄ-ն պետք է մեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա, իսկ դրա համար Հունգարիան պետք է վերացնի Կիևի համար 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման, ինչպես նաև Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի հաստատման վետոն։
Պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ Բելգիայի վարչապետը նշել է, որ դա «երկարաժամկետ գործընթաց է», որը կարող է սկսվել խաղաղության կնքումից հետո, բայց առայժմ Բելգիան «լիովին հավանություն է տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»