Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսել
Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ: Այս մասին ասել է ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենթը: Քենթի խոսքով Իրանի քաղաքականության վետերան, խորհրդարանի նախկին խոսնակ և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսել:
Քենթը պնդում է, որ Իսրայելը գիտակցաբար ոչնչացրել է երկխոսության բոլոր ուղիները։ «Այն, ինչ մենք լսում էինք իսրայելացի պաշտոնյաներից, չէր արտացոլում հետախուզական տվյալները»,- հայտարարել է նա լրագրող Թաքեր Կառլսոնի հետ զրույցում՝ հավելելով, որ իսրայելական լոբբին պարտադրել է պատերազմի որոշումը, չնայած Իրանն անմիջական սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ-ի համար։ Նրա ձևակերպմամբ՝ Թեհրանը միջուկային զենք ստանալու շեմին չի եղել ո՛չ «Էպիկական կատաղություն» ռազմական գործողության մեկնարկի պահին, ո՛չ էլ նախքան 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի կողմից հանրապետության միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։
Հիշեցնենք, որ Ջո Քենթը թողել էր Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնը՝ հրաժարվելով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին։ Նրա խոսքով Իրանը ԱՄՆ-ի համար որևէ անմիջական սպառնալիք չէր ներկայացնում, և ակնհայտ էր, որ իրենք սկսել ենք այս պատերազմը Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման պատճառով:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»