Կատարը դատապարտում է Իրանի հարձակումը. Հրդեհ Ռաս Լաֆանում
Կատարի իշխանությունները հայտնել են, որ Դոհայից հյուսիս-արևելք գտնվող Ռաս Լաֆան քաղաքում՝ խոշոր արդյունաբերական գոտում, հրդեհ է բռնկվել։ Տարածքում տեղակայված են նավթավերամշակման գործարաններ և էներգետիկ այլ կարևոր ենթակառուցվածքներ։ Qatar Energy-ի փոխանցմամբ՝ հրդեհի մասին ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների արձագանքման և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները։ Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Ընկերության հայտարարության համաձայն՝ բոլոր աշխատակիցները հայտնաբերվել են, և այս պահին զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հրդեհի պատճառների մասին պաշտոնական տվյալներ դեռևս չեն հրապարակվել։ Միաժամանակ հիշեցվում է, որ օրեր առաջ Իրանը սպառնացել էր հարվածներ հասցնել Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի նավթագազային օբյեկտներին՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին։
Կատարն Իրանի հարձակումը Ռաս Լաֆանի վրա գնահատել է որպես ուղիղ սպառնալիք ազգային անվտանգությանը: Կատարի իշխանությունները խստորեն դատապարտել են Ռաս Լաֆանի արդյունաբերական կենտրոնի վրա իրականացված հարձակումը՝ այն գնահատելով որպես երկրի ազգային անվտանգությանը սպառնացող ուղղակի վտանգ։
Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ երկիրը «խիստ դատապարտում և վրդովմունք է հայտնում Իրանի կողմից իրականացված դաժան հարձակման կապակցությամբ»։ Պաշտոնական Դոհայի գնահատմամբ՝ տեղի ունեցածը «վտանգավոր էսկալացիա է, Կատարի ինքնիշխանության կոպիտ խախտում և ազգային անվտանգությանը ուղիղ սպառնալիք»։
Իշխանությունները կոչ են արել միջազգային հանրությանը արձագանքել միջադեպին և ձեռնարկել քայլեր՝ տարածաշրջանում լարվածության հետագա խորացումը կանխելու համար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...