Հրթիռակոծվել է Բուշերի ատոմակայանը
Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպությունը (ԱԷՄԳ) X-ում հայտնել է, որ Իրանից տեղեկատվություն է ստացել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բուշերի ատոմակայանի ենթակառուցվածքների հրթիռակողծման մասին։ Երեքշաբթի երեկոյան Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, իսկ ավելի ուշ՝ ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիան, որը կառուցում էր օբյեկտը, հայտնել են արկի հարվածի մասին։ Վնասվածքների կամ ճառագայթման արտահոսքի մասին հաղորդագրություններ չեն եղել։
Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկին կոչ է արել հակամարտության կողմերին միջուկային վթարը կանխելու համար ցուցաբերել առավելագույն զսպվածություն։
Բուշերի ատոմակայանն ունի մեկ գործող ռեակտոր, որը կառուցել և 2013 թվականին գործարկել է Ռուսաստանը: Պատերազմից առաջ «Ռոսատոմը» այնտեղ կառուցում էր ևս երկու էներգաբլոկ: Մարտի 3-ին պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել էր, որ մարտական գործողությունների պատճառով բոլոր շինարարական աշխատանքները դադարեցվել են, և ընկերությունը կփորձի տարհանել ռուսաստանցի աշխատակիցներին: Սակայն նրանց մեծ մասը մնում է տարածքում. երեքշաբթի օրը Լիխաչովը ռուսական լրատվական գործակալություններին ասել է, որ տարհանման է սպասում 480 մարդ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից