Նա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկը
Մալալա Յուսուֆզայը պակիստանցի ակտիվիստ է, որը դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկը։ Նա ծնվել է 1997 թ. հուլիսի 12-ին Պակիստանի Սվաթ հովտի Մինգորա քաղաքում։ Դեռ պատանի տարիքում Մալալան բարձրաձայնել է այն փաստի մասին, որ աղջիկներին արգելվում է դպրոց գնալ՝ սահմանափակումների պատճառով, որոնք մտցրել էր թալիբան շարժումը։
Մալալան մեծացել է կրթության արժեքը գնահատող ընտանիքում․ նրա հայրը՝ ուսուցիչ և հասարակական ակտիվիստ, ղեկավարում էր աղջիկների դպրոց և խրախուսում էր դստերը խոսել կրթության կարևորության մասին։ Երբ թալիբները սկսեցին փակել աղջիկների դպրոցները և սահմանափակել կանանց իրավունքները,
Մալալան սկսել է բարձրաձայնել այդ մասին և նույնիսկ նյութեր գրել BBC-ի համար՝ պատմելով, թե ինչպիսին է կյանքը թալիբների վերահսկողության տակ։ 2012 թ. հոկտեմբերի 9-ին թալիբ զինյալը կրակել է նրա վրա, երբ նա դպրոցից տուն էր վերադառնում ավտոբուսով։ Չնայած ծանր վիրավորմանը՝ Մալալան հրաշքով փրկվել։ Այդ դեպքը մեծ արձագանքի արժանացավ ամբողջ աշխարհում և ավելի ուժեղացրեց նրա պայքարը կրթության իրավունքի համար։
2014 թվականին Մալալան, հնդիկ ակտիվիստ Քայլաշ Սատյարթիի հետ միասին, արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ երեխաների իրավունքների պաշտպանության համար։ Նա դարձել է պատմության ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակակիրը։ Այսօր Մալալան շարունակում է պայքարել աղջիկների կրթության համար ամբողջ աշխարհում՝ իր հիմնադրամի միջոցով աջակցելով կրթական ծրագրերին և բարձրաձայնելով կանանց իրավունքների խնդիրները տարբեր երկրներում։ Նրա պատմությունը դարձել է համարձակության և փոփոխության հավատքի ուժեղ օրինակ։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին