Սթիվ Ուիթքոֆը եւ Աբաս Արաղչին վերջին օրերին վերսկսել են ուղիղ շփումները
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին վերջին օրերին վերսկսել են ուղիղ շփումները, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Բայց այդ շփումները շատ հետաքրքիր տեսք ունեն։ Axios-ի ամերիկյան աղբյուրների համաձայն` Արաղչին Ուիթքոֆին ուղարկել է տեքստային հաղորդագրություններ, որոնցում նշվում էր Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը դադարեցնելու մասին։
Սակայն Drop Site News-ն ավելի վաղ հայտնել էր, որ, արդեն ըստ իրանական աղբյուրների, հենց Ուիթքոֆն է հաղորդագրություններ ուղարկել Արաղչիին, իսկ Իրանի ԱԳ նախարարը դրանք անտեսել է։ Միեւնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյան Axios-ին պնդել է, որ հենց Արաղչին է փորձել կապ հաստատել, սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ը «բանակցություններ չի վարում» Իրանի հետ։
Անհասկանալի է, թե որքան Արաղչիի եւ Ուիթքոֆի փոխանակած հաղորդագրությունները որքան բովանդակալից էին, սակայն ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո սա Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ առաջին հայտնի ուղիղ շփումն է։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կապ է հաստատել Վաշինգտոնի հետ, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք իրանցի պաշտոնյաները լիազորված են համաձայնագիր կնքելու։ «Մենք պատկերացում չունենք, թե ովքեր են նրանք»,- ասել էր Թրամփը լրագրողներին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»