ԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը մարտի 16-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակին։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ Վադեֆուլը խոսել է լրագրողների հետ՝ նշելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելն այս հարցում պետք է հստակություն մտցնեն։
Նա նաև շեշտել է, որ Իրանի կառավարությունը զգալի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի, նավագնացության ազատության և համաշխարհային տնտեսության համար, և «այս վտանգն, անշուշտ, չպետք է շարունակվի»։ Վադեֆուլն առանց մանրամասնելու նաև նշել է, որ կաջակցի Հորմուզի նեղուցը փակող պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցներին։ Նախարարի խոսքով՝ երբ ԱՄՆ-Իսրայելի նպատակների վերաբերյալ հստակություն լինի, կգա այն փուլը, երբ կսահմանվի «ամբողջ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը», որը կենթադրի Իրանի հետ բանակցություններ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»