Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Սրբուհի Գալյան
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում:
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն պատրաստ է, ինչպես և խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություն չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խորհրդարանական խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,-ասաց նախարարը:
Նախարարը հստակեցրել է, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հայեցակարգային դրույթները նախկինում մշակվել էին, իսկ տեքստը մշակել են այդ դրույթների վրա: Գալյանի խոսքով՝ մոտեցումը հետևյալն է՝ կենտրոնում մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, իսկ կառավարման գործող կարգից շեղում չկա: «Այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է: Բայց շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել, օրինակ՝ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն»,-նշեց Գալյանը:
Դատական իշխանության հետ կապված նախատեսելու են երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավորություն: Նաև որպես սկզբունք նախատեսվելու է գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչն այսօր չկա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»