Իրանն ինտենսիվ ավիահարվածների է ենթարկվել, մերձավորարևելյան երկրներում բազաներ են թիրախավորվել
Իրանի մայրաքաղաք Թեհրանը և երկրի մի շարք այլ շրջաններ ավիահարվածների են ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։ Telegram-ում հաղորդագրության մեջ նշվում է, որ ԻՊԲ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում, Շիրազում և Ահվազում «իրանական վարչակարգի ենթակառուցվածքներին»՝ վնաս հասցնելով նրանց համակարգերին և կարողություններին։
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են մարտի 12-ին՝ ԻՊԲ հետախուզության տվյալների հիման վրա։ Շիրազում, ըստ հաղորդագրության, խոցվել է ստորգետնյա օբյեկտ, որն օգտագործվում էր բալիստիկ հրթիռների արտադրության համար։ Թեհրանում հարված է հասցվել հակաօդային պաշտպանության համակարգերի, զենքերի և հրթիռների բաղադրիչների արտադրության վայրերի։ Իսկ Ահվազում, հավելում է ԻՊԲ-ն, խոցվել են տարբեր մարմինների հրամանատարական կենտրոններ։
Իր հերթին, The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ մարտի 13-ի վաղ առավոտյան ևս Թեհրանը և հարակից շրջաններն ինտենսիվ ավիահարվածների են ենթարկվել։
Մերձավոր Արևելքի երկրներն էլ հայտնել են Իրանի կողմից հարվածների ենթարկվելու մասին։ Բահրեյնում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, Սաուդյան Արաբիան խոցել է 28 անօդաչու թռչող սարք։
Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Հորդանանում թիրախավորվել է «Մուվաֆաք Սալթի» ռազմաօդային ուժերի բազան, Բահրեյնում և Իրաքյան Քրդստանի Էրբիլում՝ ամերիկյան ռազմաբազաները։ Հարվածներ են հասցվել նաև Իսրայելին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»