Վրաստանի իշխանությունները վստահեցրել են ԵՄ-ին, որ կդադարեցնեն ռուսական նավթի վերաարտահանումը
Վրաստանի իշխանությունները պարտավորվել են թույլ չտալ Ռուսաստանի հետ կապված լցանավերի մուտքն իրենց ծովային տերմինալներ։ «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Շիոբհան ՄաքԳարին։ «Վրաստանը մեզ տեղեկացրել է, որ ստվերային նավատորմին պատկանող նավթատարներն այլևս չեն կարողանա կանգ առնել իր նավահանգիստներում»:
ՄաքԳարին նշել է, որ «եվրոպական պատժամիջոցների ռեժիմի խախտումներ են եղել, և Վրաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել այն գործողությունները, որոնք մեզ մոտ մտահոգություններ են առաջացրել»։ Խոսնակը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը պատրաստելիս նախատեսվում էր վրացական Կուլևիի տերմինալը ներառել այն կազմակերպությունների ցանկում, որոնք, Բրյուսելի կարծիքով, նպաստում են Ռուսաստանի կողմից ԵՄ սահմանափակող միջոցառումների շրջանցմանը։ «Վրաստանի իշխանությունները հաստատել են, որ դադարեցնում են ռուսական նավթի վերաարտահանումը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին՝ համոզվելու, որ դա իսկապես այդպես է», - հայտարարել է ՄաքԳարին։
Նա հավելել է, որ ԵՄ-ն չի տատանվի վճռականորեն գործել ցանկացած կազմակերպության դեմ, որը խաթարում է պատժամիջոցների ազդեցությունը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»