Իրանը հավատարիմ է խաղաղությանը, բայց անհրաժեշտ են ամուր երաշխիքներ ԱՄՆ-ից և Իսրայելից. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանը, սակայն դրա համար անհրաժեշտ են փոխհատուցումներ, ինչպես նաև ԱՄՆ-ից և Իսրայելից հստակ երաշխիքներ չհարձակվելու վերաբերյալ։ Իրանի նախագահն այդ մասին գրել է X սոցիալական հարթակում՝ նշելով, որ Ռուսաստանի և Պակիստանի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը։
Փեզեշքիանի խոսքով՝ պատերազմին վերջ դնելու միակ ճանապարհն «Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, հատուցումների վճարումը և ապագայում ագրեսիայի չկրկնվելու համար միջազգային հստակ երաշխիքների տրամադրումը»։ Նշվում է նաև, որ մարտի 10-ին Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»