Թրամփը և Վենսը համակարծիք չեն եղել Իրանի դեմ գործողության հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «պակաս ոգևորված» էր Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հեռանկարներով։ Այնուամենայնիվ, նախագահը նշել է, որ Վենսը «շատ լավ լեզու է գտնում» իր հետ այս հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Fox News-ը։
«Մենք այս հարցում լավ ենք լեզու գտնում։ Կարող եմ ասել, որ նա փիլիսոփայորեն այլ տեսակետ ուներ, քան ես։ Կարծում եմ՝ նա, գուցե, ավելի պակաս ոգևորված էր.... Բայց ես զգում էի, որ մենք պետք է դա անենք։ Ինձ չէր թվում, թե մենք այլընտրանք ունենք։ Եթե մենք դա չանեինք, նրանք դա կանեին մեր դեմ», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Վենսը լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ կասկածներ է ունեցել, ինչի պատճառով նրան դուրս են թողել Իրանի շուրջ որոշումների կայացման գործընթացից։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։
Իրանում Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 1300-ը, Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 10-ից ավելի զոհի մասին, ամերիկյան կողմից զոհվել է 7 զինծառայող։ Մերձավոր Արևելքի տարբեր երկրները հայտնել են, ընդհանուր առմամբ, շուրջ 25 զոհի մասին։ Լիբանանում զոհերի թիվը հասել է 400-ի։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»