Իրանից Թրամփին արձագանքում են` որ իրենք են որոշելու պատերազմի ավարտը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին մի քանի անգամ հայտարարել է, որ Իրանում պատերազմը շուտով կավարտվի, բայց` ոչ այս շաբաթ։ «Իմ կարծիքով` շուտով։ Նրանք ամեն ինչ կորցրել են, ներառյալ իրենց ղեկավարությունը։ Շատ մարդիկ նույնիսկ չեն էլ լսել այն ղեկավարի մասին, որի մասին այնտեղ խոսում են»,- նրա խոսքն է մեջբերում BBC-ին։ Թրամփը նկատի ունի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։
Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում Թրամփին հարցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին։ Ըստ նրա` Պուտինը «ցանկացել է օգնել» Իրանի հետ հակամարտության կարգավորմանը, սակայն զրույցի հիմնական մասը վերաբերել է Ուկրաինայում պատերազմին։
«Մենք խոսում էինք Ուկրաինայի մասին, իսկ դա պարզապես երբեք չավարտվող պայքար է։ Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև հսկայական ատելություն կա, նրանք կարծես չեն կարողանում համատեղ գոյակցել։ Բայց, կարծում եմ, այդ հարցով զրույցը դրական էր»,- ասել է Թրամփը։
Թրամփը նշել է, որ Պուտինին ասել է, թե իր օգնությունը կլինի ավարտել պատերազմն Ուկրաինայում։ ԱՄՆ նախագահն իր ռուս պաշտոնակցի հետ զրույցը «լավ» է որակել։
Իրանում պատերազմի ավարտի մասին Թրամփի հայտարարությանը արձագանքել են Իրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշել է, որ իրենք կորոշենք, թե երբ կավարտվի պատերազմը։ Իրանցի զինվորականները նաև հայտարարել են, որ չեն թույլատրի տարածաշրջանից նույնիսկ մեկ լիտր նավթ արտահանվի, քանի դեռ Իսրայելն ու ԱՄՆ-ը շարունակում են ռմբակոծել Իրանը։
Իրանական IRNA գործակալության ուշադրությունը գրավել է Թրամփի մեկ այլ արտահայտություն։ ԱՄՆ նախագահը Fox News-ին տված հարցազրույցում Հորմուզի նեղուցում կանգնած նավերին կոչ է արել վերականգնել նավագնացությունը։ Այստեղով է անցնում նավթի համաշխարհային պաշարների մոտ մեկ քառորդը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»