Իրանում ռեժիմի փոփոխությունն անհնար է «միայն ռմբակոծությունների միջոցով»
Իրանում քաղաքական իրավիճակը չի կարող փոխվել միայն ռմբակոծություններով, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիպրոս կատարած այցի ժամանակ, որն ավելի վաղ ենթարկվել էր իրանական հրթիռային հարձակման։
Իրանում ռեժիմի փոփոխությունն անհնար է «միայն ռմբակոծությունների միջոցով», ասել է Ֆրանսիայի նախագահը «Շառլ դը Գոլ» ավիակիրի ժամանման կապակցությամբ Կիպրոս կատարած այցի ժամանակ։ Մակրոնը ընդգծել է, որ նավը և դրա անձնակազմը կզբաղվեն Կիպրոսի, ինչպես նաև կղզում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիների պաշտպանությամբ։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Ֆրանսիան իր գործընկերների հետ միասին պատրաստում է «պաշտպանական առաքելություն»՝ Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկությունը վերականգնելու համար։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ դա ենթադրում է լցանավերի ուղեկցում։
«Մենք եվրոպական և ոչ եվրոպական գործընկերների հետ համատեղ պատրաստում ենք պաշտպանական առաքելություն, որի նպատական է հակամարտության թեժ փուլն անցնելուց հետո հնարավորինս շուտ տանկերների համար ուղեկցություն ապահովել և Հորմուզի նեղուցը աստիճանաբար վերաբացել», - ասել է նա։


















































Մակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականություն
Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցը
Այս հարձակումը մեր ուժերի վրա անընդունելի է. Մակրոն
Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն
Մակրոնը հիշեցրել է Թրամփի չիրականացված խոստումը՝ Ուկրաինայում պատերшզմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»