Իրանական հարձակումները նշանակում են «հետագա էսկալացիա, որը լուրջ ազդեցություն կունենա հարաբերությունների վրա
Իրանի հարևան արաբական երկրները շարունակում են ենթարկվել Իրանի հարձակումներին: Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան երկրի զինված ուժերը ոչնչացրել են երկու անօդաչու թռչող սարք, որոնք թիրախավորում էին Շայբա նավթահանքը։ Կատարի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է հրթիռային հարձակման մասին երկուշաբթի վաղ առավոտյան։
Բահրեյնն էլ հայտնել է իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 32 վիրավորի մասին։ Ազգային հաղորդակցության կենտրոնի տվյալներով՝ հարձակումները տեղի են ունեցել Սիտրա կղզում՝ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների մոտակայքում։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանը «մեծ վնաս» կկրի, եթե շարունակի հարձակվել արաբական պետությունների վրա։ «Իրանը շարունակում է իր ագրեսիան՝ ներկայացնելով կեղծ պատրվակներ, որոնք զուրկ են որևէ փաստական հիմքից»,- հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։
Ռիադը նշել է, որ Իրանը չի կատարել նախագահ Մասուդ Փեզեշքիանի այն հայտարարությունը, որ Թեհրանը դադարեցրել է իր հարձակումները Պարսից ծոցի արաբական պետությունների վրա։ «Իրանական հարձակումները նշանակում են «հետագա էսկալացիա, որը լուրջ ազդեցություն կունենա հարաբերությունների վրա` ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում»,- ասված է հայտարարությունում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»