Արաղչին Բայրամովի հետ հեռախոսազրույցում հերքել է Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ հարվածները
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ որևէ հարված չի իրականացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Արաղչին ընդգծել է Իրանի հանձնառությունը բարիդրացիական քաղաքականությանը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է Ադրբեջանի հետ կապերի ընդլայնման բոլոր ոլորտներում։
Արաղչին Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ որևէ արկ չի արձակել՝ ասելով, որ Իրանի զինված ուժերը հետաքննություն են անցկացնում այդ հարցի շուրջ։
Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու համար։ Եվս 1 ԱԹՍ ընկել էր դպրոցի մերձակա տարածքում։ Միջադեպի հետևանքով տուժել է 4 մարդ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի վրա ԱԹՍ-ների գրոհին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»