ԵՄ-ն պետք է հրաժարվի միաձայնության սկզբունքից որոշակի որոշումներ ընդունելիս. Ռոբ Ետեն
Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշման հանդեպ վերջին րոպեին Հունգարիայի վետոն ընդգծում է, որ Եվրամիությունը պետք է հրաժարվի միաձայնությունից մի շարք որոշումներ ընդունելիս: Նիդերլանդների նորընտիր վարչապետ Ռոբ Ետենը այդ հայտարարությունն արել է որպես կառավարության ղեկավար՝ Բրյուսել կատարած իր առաջին այցի ժամանակ։
Ըստ վարչապետի՝ այդ օրինակը ցույց է տալիս նման մոտեցման անհրաժեշտությունը: «Մենք չենք կարողանում բացատրել մեր ընտրողներին, թե ինչու է Եվրոպան երբեմն չափազանց դանդաղ արձագանքում կարևոր հարցերին, որոնք վերաբերում են մեզ բոլորիս»,- հավելել է նա։
Նոր կոալիցիոն ծրագրում Նիդերլանդները կոչ է անում «պարզեցնել» 7-րդ հոդվածի ընթացակարգը, որն անդամ պետություններին կարող է զրկել քվեարկության իրավունքից՝ օրենքի գերակայության լուրջ խախտումների դեպքում։ Ռոբ Ետենի համոզմամբ՝ բավարար քաղաքական կամք չի եղել՝ Հունգարիայի նկատմամբ այդ հոդվածը կիրառելու համար:
«Քանի որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային՝ փողի և զենքի առումով, նվազում է, եվրոպացիները պետք է աջակցեն Ուկրաինային՝ շարունակելու իր պայքարը ռուսական ագրեսիայի դեմ»,- ասել է Ետենը:
Օրբանի վետոն կապված է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման հետ, որը, ըստ Կիևի, հունվարի 27-ին ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել և այդ ժամանակվանից ի վեր չի գործում։
Հունգարիայի վարչապետը պնդել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «քաղաքական պատճառներով» է դադարեցրել խողովակաշարի նորոգումը՝ Հունգարիայի առաջիկա ընտրության արդյունքի վրա ազդելու համար։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»