Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների հերթական փուլն անցկացվել է Ժնեւում` նախօրեին։ Ամերիկյան կողմը ներկայացրել են Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները, իսկ Իրանը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Բանակցություններն անցկացվել են երկու մասով` առավոտյան եւ երեկոյան, տեւել են մի քանի ժամ։
Առավոտյան հանդիպումից հետո Axios-ի աղբյուրը հայտնել է, որ Ուիթքոֆը եւ Քուշները «հիասթափված» են դրա արդյունքից։ Սակայն երեկոյան նիստից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է պարբերականին, որ կողմերը անցկացրել են «դրական» բանակցություններ։ Մանրամասներ չեն հրապարակվել։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ժնեւում հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ «սրանք ամենալուրջ եւ ամենաերկարատեւ բանակցություններն էին»։
Առավոտյան նիստում Իրանը ներկայացրել է միջուկային գործարքի իր նախագիծը։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Al Jazeera-ին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է սահմանափակ ժամկետով սառեցնել ուրանի հարստացումը։ Միաժամանակ` Իրանը չի պատրաստվում վերջնականապես դադարեցնել հարստացումը, ապամոնտաժել միջուկային օբյեկտները կամ հանձնել ուրանի պաշարները։
Նախագիծը ենթադրում է, որ երկիրը կնվազեցնի ուրանի պաշարները մինչեւ հարստացման ցածր մակարդակ՝ ԱԷՄԳ-ի վերահսկողությամբ։
Իրանական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Թեհրանը վերահաստատել է, որ միջուկային զենք չի մշակի, սակայն ցանկացած համաձայնագիր հնարավոր կլինի միայն այն պայմանով, որ չեղարկվեն ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։ Աղբյուրը հավելել է, որ ոչ մի միջուկային օբյեկտ չի ոչնչացվի, եւ Իրանը կշարունակի զբաղվել խաղաղ ատոմային էներգետիկայով։
Բանակցություններն անցկացվում են Օմանի միջնորդությամբ։ Այս երկրի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսայիդին հայտարարել է, որ պատվիրակությունները հասել են «էական առաջընթացի»։ Նրա խոսքով՝ բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում եւ Թեհրանում խորհրդակցություններից հետո։
Այս բանակցություններն անցկացվում են իրանա-ամերիկյան հերթական սրման ֆոնին։ ԱՄՆ-ը ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի մոտ եւ սպառնում է հարվածել` բանակցությունները տապալվելու դեպքում։


















































«Կցանկանա՞ք կրկին փորձել ձեր բախտը»․ Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է Թրամփի սպառնալիքին
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Իրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների խստացման ԱՄՆ քաղաքականությունն անվանել է վտանգավոր «կախվածություն»
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»