Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

ՀՀ-ն բարձր է գնահատում ԵԽ-ի դերը՝ որպես ժողովրդավարական անվտանգության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր․ Ռուբինյան

Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի դերն ու սկզբունքային գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության և արդյունավետ երկխոսության հարթակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ ասաց ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։  

Վերջինիս բնորոշմամբ՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելու 25-ամյա պատմության ընթացքում կազմակերպությունը եղել է հուսալի գործընկեր ՀՀ-ի համար՝ վերջինիս հավակնոտ օրակարգի իրագործման ճանապարհին։ «Բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի դերը և սկզբունքային գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության և արդյունավետ երկխոսության հարթակ։  

Մեր համատեղ ջանքերի շնորհիվ զգալի արդյունքներ են գրանցվել Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում և դրանք այլևս անշրջելի են»,-շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։

Վերջինս կարևորեց, որ արդեն իսկ գոյություն ունեցող և արդյունավետ ընթացող համագործակցության ոլորտները ընդլայնվում են՝ արձագանքելով ներկա խնդիրներին և մարտահրավերներին։ «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի առանցքային մաս են կազմում նաև խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության, լրագրողների անվտանգության ամրապնդումը, տեղեկատվության հասանելիության խթանումը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան»,-ասաց Ռուբինյանը։ 

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ 2018 թվականից ի վեր Հայաստանն այս ոլորտում իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ, իսկ պետության ձեռքբերումներն արձանագրված են հեղինակավոր կազմակերպությունների և հասարակական կառույցների զեկույցներում։ «Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ չնայած դրական ձեռքբերումներին՝ մենք դեռ անելիքներ ունենք առկա թերությունները շտկելու համար, և, կարծում եմ, մեր մամուլը ևս շատ անելիքներ ունի այս ուղղությամբ, քանի որ թերությունները նրանց մոտ շատ են»,-ընդգծեց Ռուբինյանը։

Նրա կարծիքով՝ հարափոփոխ աշխարհում ժողովրդավարությունների դեմ հիբրիդային հարձակումները դառնում են ավելի բարդ և կոմպլեքսային գործիքակազմով։ Ռուբինյանի խոսքով՝ նմանատիպ հիբրիդային հարձակումները մեր ժամանակների քաղաքական պայքարի ամենավտանգավոր և անտեսանելի ձևերից են, որոնք նպատակ են հետապնդում հանրային ընկալումներ ձևավորել, հոգեբանական ճնշում գործադրել և այլն։

«Տեղեկատվական դաշտի հուսալիությունը, թափանցիկությունն այն կարևոր գործոններն են, որոնք դիմակայում են այս մարտահրավերներին՝ խուսափելու կեղծ և վտանգավոր օրակարգերից»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը։ Վերջինիս խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը մեծ դեր և անելիքներ ունի այս բոլոր մարտահրավերների դեմ պայքարելու տեսանկյունից։