Կարող ենք ընդամենը խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին. Փաշինյանը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության մասին
Հայաստանը հույս ունի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածության պատճառով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով։ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մասնակիցներից մեկի հարցին, թե եթե Իրանն ու ԱՄՆ-ն փոխզիջման չգան և տարածաշրջանում ճգնաժամ սկսվի, ինչպե՞ս դա կազդի Հայաստանի կայունության վրա։
«Ինչ վերաբերում է Իրանին և ԱՄՆ-ին. գիտեք, Հայաստանը փոքր և համեստ պետություն է, և մեր կարողությունների սահմաններում չէ դատել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների մասին։ Մենք, իհարկե, մտահոգված ենք, և մեր ցանկությունն է, որպեսզի հնարավորություններ լինեն դիվանագիտական ճանապարհով ելք գտնելու այս իրավիճակից։ Իհարկե, այս շատ փոփոխական և անկայուն իրավիճակում մենք ուրախ ենք, որ կարողացել ենք կայունություն և խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Եվ ցանկացած անկայունություն, ցանկացած մարտահրավեր շատ մտահոգիչ է, և մենք հույս ունենք, որ կայուն իրավիճակ կունենանք լայն տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող մեծ ազդեցություն ունենալ այդ իրավիճակի վրա, ուստի մեր անելիքն է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ, եթե լինեն հնարավորություններ դրական ազդեցություն ունենալու, մենք կուզեինք, բայց, ինչպես ասել եմ՝ մենք փոքր պետություն ենք և կարող ենք ընդամենը խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին»,- ասել է Փաշինյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»