Իրանը պետք է գործարք կնքի. ԱՄՆ պաշտպանության նախարար
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բաց է պահում բոլոր տարբերակները Իրանի հարցում՝ միաժամանակ հորդորելով այդ երկրին բանակցել համաձայնագրի շուրջ, հայտնում է aNEWS-ը:
«Իրանը պետք է գործարք կնքի։ Իրանը հնարավորություն ունի գործարք կնքելու։ Դա այն արդյունքն է, որին նախագահը նախապատվությունը կտա։ Մեր գործն է տրամադրել տարբերակներ, և մենք տարբերակներ կունենանք նախագահի համար, եթե Իրանը որոշի գործարքի չգնալ»,- ասել է նա։
Այն հարցին, թե արդյոք ռազմական հարվածները շարունակում են դիտարկվել, Հեգսեթը պատասխանել է՝ «ամեն ինչ սեղանին է»։
«Դա նախագահի որոշումն է։ Մենք այստեղ ենք՝ օգնելու ապահովել, որ գործարքը կայանա։ Եվ ես կարծում եմ, որ Իրանի կողմից խելամիտ կլիներ լավ գործարք կնքել»,- հավելել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»