ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին
Միացյալ Նահանգները և Իրանն անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Ժնևում, փետրվարի 26-ին, հայտնել է Օմանի արտգործնախարարը: Կողմերն Օմանի միջնորդությամբ արդեն երկու հանդիպում են անցկացրել: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Ժնևում նախորդ հանդիպման ժամանակ կողմերը գործնական առաջարկներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման համար, կան «հուսադրող ազդանշաններ»: «Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք ուշադիր հետևել ԱՄՆ-ի գործողություններին և նախապատրաստվում ենք ցանկացած հնարավոր սցենարի»,- հավելել է Փեզեշքիանը:
Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը խաղաղ միջուկային էներգիա օգտագործելու, այդ թվում՝ ուրանի հարստացման իրավունք ունի: Դիվանագետի խոսքով՝ խնդրի կարգավորման միակ ճանապարհը դիվանագությունն է, և լուծումը մոտ է: Նա նշել է, որ ռազմական ուժի կուտակման անհրաժեշտություն չկա, և դրա միջոցով հնարավոր չէ ճնշում գործադրել Իրանի վրա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի մեջ հարց է առաջացել, թե ինչու Իրանը կապիտուլյացիայի չի ենթարկվե՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի կուտակումը:
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»