Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Աթենքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Մենք մի քանի երկրի հետ արդեն իսկ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի ենք բարձրացրել։ Կարծում եմ, որ դա պայմանավորված է մեր երկրի նկատմամբ վստահության բարձրացմամբ։ Հիմա այն վստահությունը, որ կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, թույլ է տալիս, որ մենք տարբեր երկրների հետ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնենք, որի դեպքում համագործակցության սահմանափակումներն անհամեմատ ավելի քիչ են կամ ընդհանրապես չկան»,- ասել է նախագահը։
Խաչատուրյանը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ տարբեր երկրներ արդեն իսկ Հայաստանի հետ համագործակցում են անվտանգության և ռազմական ոլորտներում։
«Հունաստանը լրջագույն ձեռքբերումներ ունի բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, թվայնացման բնագավառներում։ Չի կարելի այս հնարավորությունից չօգտվել, և ռազմավարական գործընկերությունը հենց սրա մասին է։ Մեր քաղաքական համագործակցության համար այսպես թե այնպես որևէ խոչընդոտ չի եղել։ Այս մասին մենք խոսել ենք նաև պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Սա մեծ ձեռքբերում է, և սա պետք է գնահատել։ Այն քաղաքական գործընթացները, որ տեղի են ունենում Հայաստանում, այն քաղաքական գիծը, որ ունի այսօրվա կառավարությունը, վստահություն են ներշնչում մեր գործընկերների մոտ։ Եվ դա է պատճառը, որ մենք ընդլայնում ենք մեր համագործակցությունները, շարունակելու ենք այս գործընթացները, և այս այցն էլ պետք է այս տրամաբանության մեջ գնահատել»,- նշել է ՀՀ նախագահը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»