Խնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ամփոփել է իր՝ Հունաստան կատարած պետական այցը։ Այցի ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահն ընդգծել է, որ այցի շրջանակներում հույն գործընկերների հետ ունեցած հանդիպումներում քննարկումները հիմնականում միտված են եղել աշխարհում ընթացող գործընթացներին և դրանց լուծումներին։ «Իսկ այդ լուծումների բանաձևը մեկն է՝ խաղաղությունը։ Երբ մենք պատմական զուգահեռներ ենք անցկացնում Հայաստանի և Հունաստանի միջև, տեսնում ենք, որ շատ նման ենք իրար։ Հետաքրքիր է, որ իրենք էլ, ի վերջո, լուծումների առումով եկել են այն եզրակացության, որ լուծումը մեկն է՝ հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»,- նշել է ՀՀ նախագահը։
Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հունաստանի ներկայիս տնտեսական ցուցանիշները եվրոպական միջին ցուցանիշներից բարձր են։ Նրա խոսքով՝ որևէ երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ են քաղաքական պայմաններ՝ առաջին հերթին խաղաղություն, հետո ցածր հարկեր, որպեսզի բիզնեսը կարողանա զարգանալ, ինչպես նաև կանխատեսելիություն։
«Սրան ձգտում ենք նաև մենք։ Հունաստանի առավելությունը մեր նկատմամբ այն է, որ իրենք կանխատեսելիության գործոնը ունեն, գիտեն, որ ԵՄ-ում են, գիտեն, որ կարող են ակնկալել եվրոպական ներդրումներ»,- ասել է Վահագն Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ կարճ ժամանակ է անցել այն ճգնաժամային վիճակից, որից Հունաստանը կարողացավ դուրս գալ՝ լուծելով իր առաջ ծառացած խնդիրները։
Նախագահի խոսքով՝ Հունաստանի օրինակը կարող է ուսանելի լինել Հայաստանի համար։ «Մենք պետք է ապավինենք մեր ուժերին, մեր կարողություններին ու հնարավորություններին։ Շատ կարևոր է, որ մենք իրականությունից չկտրվենք։ Պետք է հասկանանք, որ ամեն ինչ նոր է սկսվում. ես նկատի ունեմ խաղաղության գործընթացը։ Եվ մենք անելիք ունենք, որպեսզի հարմարվենք խաղաղության պայմաններում ապրելուն»,- ասել է ՀՀ նախագահը։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը պետական այցով Հունաստան էր այցելել փետրվարի 17-ին։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպել է Հունաստանի նախագահի և խորհրդարանի ղեկավարի հետ։ Նախագահը հանդիպել է նաև հույն գործարարների հետ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»