Ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ղեկավարությամբ մասնակցում է վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը:
այսօր ընտրական գործընթացների նկատմամբ հիբրիդային միջամտությունն այլևս տեսական սպառնալիք չէ: Այն գործնական գործիքակազմ է, որն օգտագործվում է պետությունների քաղաքական կայունությունը խաթարելու և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը թուլացնելու համար:
Խոսքը համակարգված ապատեղեկատվական արշավների, կիբեռհարձակումների, արհեստական բևեռացման խթանման և արտաքին քաղաքական շահերով պայմանավորված ազդեցության գործողությունների մասին է:
Այս մեխանիզմները հատկապես ակտիվանում են ընտրություններին նախորդող փուլերում: Հայաստանում ևս ընտրություններին ընդառաջ մենք գործնականում արդեն տեսնում ենք նման երևույթներ: Արտաքին ազդեցության քաղաքական դերակատարները և դրանց հետ կապված տեղեկատվական ցանցերն ակտիվանում են, առաջացնում են տեղեկատվական աղմուկ, փորձում ձևավորել ներքաղաքական օրակարգ, թուլացնել հանրային վստահությունը և ազդել հանրային տրամադրությունների վրա:
Սա միայն Հայաստանի խնդիրը չէ:
Սա ժողովրդավարական ինքնիշխանության խնդիր է:
Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի:
Անհրաժեշտ է՝
- ամրապնդել ընտրական գործընթացների կիբեռանվտանգությունը,
- բացահայտել և կանխել համակարգված ապատեղեկատվական ցանցերը,
- ապահովել ֆինանսական և քաղաքական ազդեցությունների թափանցիկությունը,
- խորացնել միջազգային համագործակցությունը հիբրիդային միջամտությունների կանխարգելման ուղղությամբ:
Վստահ եմ, որ համագործակցության և համակարգված ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր Ասամբլեայի կողմից տեղակայված ընտրությունների դիտորդական առաքելությունների օգնությամբ մեր երկրներում ժողովրդավարությունը կշարունակի պաշտպանված մնալ»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»