Թեհրանը «վճռական» կպատասխանի ԱՄՆ ագրեսիային. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուց
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հղած նամակում հայտնել է, որ Թեհրանը «վճռական» կպատասխանի, եթե ենթարկվի ԱՄՆ ռազմական ագրեսիային։ «Իրանը վճռական եւ համամասնական պատասխան կտա, եթե ենթարկվի ռազմական ագրեսիայի»,- նշված է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչի նամակում։
«Հարձակման դեպքում տարածաշրջանում թշնամական ուժերի բոլոր բազաները, օբյեկտները եւ նյութական միջոցները կդառնան օրինական թիրախներ՝ Իրանի պաշտպանական գործողությունների համատեքստում»,- ընդգծել է դիվանագետը։ Նշվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը Իրանի հանդեպ «ազդանշան է ռազմական ագրեսիայի իրական վտանգի մասին»։ Առաքելությունում միաժամանակ ավելացրել են, որ Իրանը պատերազմ չի ցանկանում։
Եթե ԱՄՆ-ը բանակցություններին «մոտենա ամենայն լրջությամբ եւ անկեղծությամբ ու նախատեսի իսկական հարգանք Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի հանդեպ», ապա գուցե ձեռք բերվի «ամուր եւ հավասարակշռված որոշում», նշված է նամակում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Իրանը 10-15 օր ունի ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, եւ հավաստիացրել էր, որ Վաշինգտոնը գործարքը կստանա «այս կամ այն միջոցով»։ Թրամփը նորից նախազգուշացրել է, որ Իրանի հետ «տեղի կունենան շատ վատ բաներ», եթե համաձայնագիր չկնքվի։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»