Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Միջոցառմանը մասնակցել են խորհրդին միացած պետությունների ղեկավարներ, վարչապետներ և արտաքին գործերի նախարարներ։ Նիստին ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով տարբեր միջազգային հակամարտություններին, խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին՝ նշելով, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զգալի աշխատանք են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ձեռք բերված արդյունքների կարևորությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։ Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Գազայի խաղաղության ծրագիրը և առաջիկայում նախատեսվող քայլերը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»